ԱՄՆ-ում ավարտվել են «Միսս Տիեզերք 2022» մրցույթի նախնական ցուցադրությունները, որոնց ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ 25-ամյա Քրիստինա Այանյանը բարձրաձայել է հայերի ապրելու իրավունքի եւ կանացի ուժի մասին։
Մրցույթի ազգային տարազների փուլում Քրիստինան բեմ է դուրս եկել թիկնոցավոր զգեստով, որի վրա եղել են հայկական գորգագործության մեջ կիրառվող զարդանախշեր եւ վահանով, որը նույնպես զարդարված է եղել հայկական նախշերով։ Գեղեցկուհին կրել է պսակ եւ բեմահարթակում պարզել է «Հայաստանը՝ ապրելու իրավունքի համար» գրությամբ ցուցանակ։
Լողազգեստներով ցուցադրության ընթացքում Քրիստինան բեմ է բարձրացել վարդագույն լողազգեստով եւ բաց երկնագույն թիկնոցով։ Այս փուլում աղջիկների թիկնոցներին տարբեր պատկերներ եւ գրություններ են եղել։ Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին նախընտրել է «Womanpower», «Հրաշք», «Կիրթ» եւ բազմաթիվ այլ գրություններով թիկնոց կրել։ Իսկ երեկոյան զգեստներով ցուցադրության ընթացքում Քրիստինան ներկայացել է կապույտ երեկոյան զգեստով, որը ազդրի հատվածում համարձակ բացվածք ունի, վարսերն արձակված են եղել, դիմահարդարումը արտահայտիչ։
Ամբողջական տեսանյութում Հայաստանի մուտքերը կարող եք դիտել 14:57, 29:54 եւ 1:17:16 րոպեներին։
Նշենք, որ 71-րդ «Միսս Տիեզերք» մրցույթն անցկացվում է ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքում։ Մրցույթի հիմնակա եզրափակիչ փուլը տեղի կունենա հունվարի 14-ին։