Կաթնագույն տաբատ եւ շապիկ, վարդագույն կոշիկներ․ Հրաչ Մուրադյանը հրապարակել է դստեր լուսանկարը

Հաղորդավար Հրաչ Մուրադյանը, ով այժմ ընտանիքի հետ բնակվում է Միացյալ Նահանգներում, հրապարակել է դստեր լուսանկարը։

«Ինստագրամ» սոցիալական հաթակի էջի Stories բաժնում հրապարակված լուսանկարում փոքրիկ Միան, ով նստած է ամանորյա զարդարանքներով լի սեղանին, կրում է կաթնագույն տաբատ եւ շապիկ, որոնք համադրված են վարդագույն կոշիկների հետ, իսկ ձեռքին՝ սպիտակ նապաստակ։

Օրերս հաղորդավարի դսեր հետ լուսանկար էր հրապարակել երգչուհի Արմինկան։ «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում հրապարակված կադրում երգչուհին երեկոյան կերպարում էր։ Արմինկան կրում էր գինեգույն երկար զգեստ եւ սեւ բարձրակրունկներ, վարսերն արձակված էին։ Հաղորդավարի դուստրը կրում էր սպիտակ գեղեցիկ զգեստ եւ նույն երանգի կոշիկներ։ «Միա»,- լուսանկարը կարճ մակագրել էր երգչուհին։

Comments (0)
Add Comment