«Արարատ-Արմենիային» է միացել 24-ամյա հարձակվող Թաոֆիք Ջիբրիլը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Նիգերիացի ֆուտբոլիստը կարիերայի մեկնարկում հանդես է եկել պորտուգալական «Վիլա Ռեալ», «Պորտիմոնենշե 23», «Վալադարեշ Գայա» ակումբներում, հետո տեղափոխվել է Սլովակիայի «Ժիլինա»։ 1,5 տարի «Ժիլինայում» անցկացնելուց հետո նա անցած փետրվարին վարձավճարով` մինչեւ մրցաշրջանի ավարտը տեղափոխվել էր «Զլատե Մորավցե»:
Սլովակիայի առաջնությունում Ջիբրիլն ընդհանուր առմամբ մասնակցել է 55 հանդիպման ու դարձել 7 գոլի հեղինակ։