Կամերային թատրոնի դերասանուհի Աննա Մանուչարյանը շնորհավորել է դսեր՝ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենայի ծննդյան տարեդարձը եւ մանկության տարիներից լուսանկար հրապարակել։
«Ինստագրամ» սոցիալական հարթակոում հրապարակված կադրում երգչուհին 2 տարեկան է։
«16 տարի առաջ լույս աշխարհ բերեցի իմ ամբողջ կյանքի միակ իրական ընկերոջը։ Չգիտեմ անցյալ կյանքում ինչ սխրանք եմ գործել, որ Աստված ինձ օրհնեց հենց իրենով։ Երբեք առիթ չի տվել անգամ ձայնս բարձրանեմ իր վրա, միշտ զուսպ, լուռ ու կազմակերպված։
Միայն մի բանի մասին եմ անդադար աղոթում, որ ԼԱՎ մարդիկ հանդիպեն քո ճանապարհին, որ սուտն ու կեղծիքը շրջանցեն քեզ, քո զուլալ սիրտը բաբախի միայն արժանիների համար, ամեն տեսակ սուտ փայլերին չխաբնվես, սրտով ճանաչես քոնը, ու երջանիկ լինես։
Շնորհավոր ծնունդդ, իմ լուսավոր աղջիկ», — գրել է դերասանուհին։
Հիշեցնենք, որ Մալենայի հաղթանակի շնորհիվ «Մանկական Եվրատեսիլ 2022»- անցկացվեց Երեւանում, որի հաղթող ճանաչվեց Ֆրանսիան։