Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է 2022թ․ Հայաստանի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։
Լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, որը հավաքել է 94 միավոր:
Երկրորդ տեղում 57 միավորով Վահե Գևորգյանն է, որի գլխավորությամբ «Նորավանքը» նվաճեց 2022 թ. Հայաստանի գավաթը:
31 միավորով երրորդ տեղը զբաղեցրել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն: