Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը ցանկանում է 200 միլիոն դոլարով վաճառել իր երաժշտության իրավունքները, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Հրատարակության տվյալներով՝ արտիստը պատրաստվում է երաժշտության իրավունքները վաճառել Hipgnosis Songs Capital-ին՝ պայմանագրի շրջանակում, որը ներառում է հրապարակված եւ ձայնագրված երաժշտության կատալոգը։
Եթե պայմանագիրը կնքվի, ապա, ըստ աղբյուրների, դա կլինի ընկերության կողմից երաժշտական իրավունքների ամենամեծ ձեռքբերումը։