Հայազգի ստոմատոլոգ, «Իմպլանտում» ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կլինիկայի տնօրեն, ՀՀ ԱՆ խորհրդատու Դավիթ Մաթեւոսյանն արժանացել է ռուսական FB հեղինակավոր ամսագրի «Տարվա մարդիկ» ամենամյա մրցանակին՝ «Տարվա Ստոմատոլոգ» անվանակարգում:
Դավիթ Մաթեւոսյանը, երկար տարիներ աշխատելով ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում ստոմատոլոգիական տուրիզմի զարգացման գործում։ Հայաստանում նա հիմնադրել է «Իմպլանտում» ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան, որը մասնագիտացած է էսթետիկ բժշկության ոլորտում:
Դավիթ Մաթեւոսյանը բժշկական գիտությունների թեկնածու է, հեղինակ է տասնյակ գիտական հոդվածների, այդ թվում՝ մի շարք արտասահմանյան բժշկական հանդեսներում։ Նա նաեւ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր խորհրդատուն է ընդհանուր ստոմատոլոգիայի գծով։
Հայ ստոմատոլոգը ռուսական հեղինակավոր ամսագրի ուշադրությանն արժանացել է իր ունեցած համբավի շնորհիվ. նա մի շարք հայկական եւ ռուսական շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչների ձյունաճերմակ ժպիտի հեղինակն է։
Տոհմական ատամնաբույժի մոտ, այսպես կոչված, «հոլիվուդյան ժպիտի» համար ոչ միայն կանայք են գնում, այլեւ տղամարդիկ։ Բժիշկն ինքը համարում է, որ «գեղեցիկ ժպիտը նման է արվեստի գործի», այն «միայն էսթետիկա չէ», այլ «իր արտացոլումը կգտնի նաեւ ներքին աշխարհում…»:
«Նույնիսկ ցուրտ, թանձր գորշության մեջ պայծառ ժպիտն արագորեն լավ զգացմունքներ է արթնացնում մարդկանց մեջ»,- ասում է նա:
FB ամսագիրը համարվում է Ռուսաստանում նորաձեւության, գեղեցկության, աստղային կյանքի եւ բիզնես աշխարհի մասին պատմող ամենահեղինակավոր պորտալներից մեկը։ Ամսագրում կարելի է գտնել նաեւ խորհուրդներ գեղեցկության, նորաձեւության, առողջության եւ հոգեբանության ոլորտների առաջատար մասնագետների կողմից:
Այլ անվանակարգերում մրցանակների են արժանացել նաեւ Օլեգ Գազմանովը, Նիկոլայ Ռաստորգուեւը, Լյուսյա Չեբոտինան, Անժելիկա Ագուրբաշը եւ շատ այլ արվեստագետներ, բլոգերներ, բիզնեսի ներկայացուցիչներ։