«Սիրուն Երեւանս». Մարի Ավանեսյանի հրապարակումը ամանորյա Երեւանից

Երգչուհի Մարի Ավանեսյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել Ամանորյա Երեւանից:

Կադրերում երգչուհին կրում է ջինսե տաբատ, սպիտակ շապիկ, կաթնագույն ձեռային կոշիկներ եւ նույն երանգի վերարկու: Վարսերը հավաքված են, դիմահարդարումը մեղմ:

«Սիրուն Երեւանս», — հրապարակմանը կից գրել է երգչուհին:

Ավելի վաղ Մարին լուսանկարներ եւ տեսանյութեր էր հրապարակել անցյալ տարի կայացած իր հարսանիքից: Տեսանյութերից մեկում նորապսակ զույգի խնջույքին երգում էր երգիչ, երգահան Հայկոն: «Մի տարի առաջ: Իմ ամենաՍԻՐԱԾ օրը»,- հրապարակումը մակագրել էր Մարին, ինչին արձագանքել էին բազմաթիվ հայտնիներ՝ շնորհավորելով եւ լավ մաղթանքներ գրելով:

Comments (0)
Add Comment