ՊՍԺ-ն պատրաստ է 300 միլիոն եվրոյով վաճառել Մբապեին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել աշխարհի չեմպիոն եւ փոխչեմպիոն Կիլիան Մբապեին, եթե 23-ամյա ֆրանսիացի հարձակվողը հեռանալու ցանկություն հայտնի, հաղորդում է The Telegraph-ը։

Սակայն փարիզյան ակումբը կբանակցի միայն 300 միլիոն եվրոյից սկսվող առաջարկների շուրջ։ Այս պահին այդպիսի հնարավորություն ունի միայն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։

Աշխարհի առաջնությունում Մբապեն 7 խաղում խփեց 8 գոլ եւ արժանացավ լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին։

Comments (0)
Add Comment