Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Իտալիայի չեմպիոն «Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսը խոսել է Արգենտինայի հավաքականի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն աշխարհի առաջնության եզրափակիչում։
«Հիմա մենք պետք է մտածենք եզրափակիչի մասին։ Ես հոգնել եմ ֆիզիկապես, բայց աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում խաղալը եւ գոլ խփելը հրաշալի։
Պետք է վերականգնվել մինչեւ կիսաեզրափակիչ։ Մենք չենք վախենում Մեսիից, բայց Արգենտինան անհավանական թիմ է, եւ մենք ունենք մի քանի օր պատրաստվելու համար»,- Տեո Էրնանդեսի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը։
Կիսաեզրափակիչում Ֆրանսիան 2:0 հաշվով հաղթել էր Մարոկկոյին, Էրնանդեսը բացել էր խաղի հաշիվն արդեն 5-րդ րոպեին։
Աշխարհի առաջնության եզրափակիչի Արգենտինա — Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։