Տենոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Բադալյանը ծնվել է Իրանի Համադան նահանգի Շավարին գյուղում, սակայն ընտանիքը ծագումով Գարդաբադից է:
Ավելի ուշ տեղափոխվել է Երեւան եւ 1946-ից 1949 թվականներին սովորել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, իսկ 1986 թվականին ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Եղել է Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի եւ ՀՀ հեռուստառադիոպետկոմի ժողգործիքների անսամբլների մեներգիչ: 1982-ից 2001 թվականներին դասավանդել է կոնսերվատորիայում:
Հովհաննես Բադալյանը բեմ է բարձրացել աշխարհի տարբեր երկրներում՝ ներկայացնելով հայ դասական եւ ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ էր, Մովսես Խորենացի մեդալի դափնեկիր:
Մահացել է 2001 թվականին Երեւանում: