Ուելսի արքայազն ու արքայադուստրը հրապարակել են այս տարվա սուրբծննդյան բացիկի լուսանկարը

Մեծ Բրիտանիայի Արքայազն Ուիլիամը եւ կինը իրենց պաշտոնական ինստագրամյան էջում հրապարակել են ընտանեկան լուսանկար, որը լինելու է իրենց այս տարվա սուրբծննդյան բացիկի նկարը:

Լուսանկարում ընտանիքն է՝ ողջ կազմով: Նրանք բոլորը կրում են դասական առօրյա ոճի հագուստ՝ երեխաները ջինսե շորտերով եւ պոլո շապիկներով են, իսկ ծնողները ջինսե տաբատներով եւ վերնաշապիկներով:

«Ձեզ հետ ենք կիսվում ընտանեկան նոր լուսանկարով, որն այս տարվա սուրբծննդյան բացիկը կլինի », — գրված է հրապարակմանը կից:

Լուսանկարը բազմաթիվ դրական մեկնաբանություննեի է արժանացել երկրպագուների կողմից: Սա ընտանիքի առաջին Սուրբ Ծնունդն է առանց թագուհու եւ Ուելսի արքայական տիտղոսներով:

Comments (0)
Add Comment