Սիմոն Մարտիրոսյանի մարզումը Բոգոտայում (տեսանյութ)

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի առաջատար, Ռիոյի եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, կրկնակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ պատրաստվում է մեկնարկին աշխարհի առաջնությունում։

Դեկտեմբերի 17, 01:30

Վարազդատ Լալայան, +109 կգ (նախնական հայտ՝ 450 կգ)

Սիմոն Մարտիրոսյան, +109 կգ (նախնական հայտ՝ 440 կգ)

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր երկիր ամեն քաշային կարգում երկու մասնակցի իրավունք ունի:

Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմաանակցի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը:

Գոռ Մինասյան, +109 կգ (նախնական հայտ՝ 445 կգ)

Comments (0)
Add Comment