Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Ֆուտզալի Հայաստանի 2022թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։
Ֆուտզալի Հայաստանի 2022թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, որը հավաքել է 75 միավոր, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Երկրորդ տեղում է Հայաստանի գործող չեմպիոն «Երևանի» գլխավոր մարզիչ Վաղարշակ Շահնազարյանը (39 միավոր)։
21 միավորով երրորդ տեղը զբաղեցրել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Արթուր Նահապետյանը: