«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է ամուսնու եւ զավակների հետ։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը սպորտային կերպարում է։ Լուսինեի մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ «Ձմեռային հեքիաթ», — հրապարակումը մակագրել է գեղեցկուհին։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Լուսինեն պատկերված էր մայրիկի, քրոջ եւ իրենց դուստրերի հետ։ «Մենք ծնվել ենք սիրուց», — հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր գեղեցկուհին։