Գագիկ Խաչիկյանը 4 մեդալ է նվաճել Վորոնինի գավաթում

Գագիկ Խաչիկյանը Մոսկվայում անցկացված օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունում նվաճել է 1 ոսկե եւ 3 բրոնզե մեդալ։

Հայաստանի միակ ներկայացուցիչը ոսկե մեդալակիր է դարձել նժույգ թափեր վարժությունում։ Բրոնզե մեդալները նա նվաճել է զուգափայտում, պտտաձողում եւ բազմամարտում 47մասնակիցների մեջ։

https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Farmgymfed%2Fvideos%2F1264983931014491%2F&show_text=0&width=273

Comments (0)
Add Comment