Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դուստրերի՝ Միլայի եւ Սառայի հետ։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է զավակներին։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Իմ երկու աշխարհներ», — հրապարակումը մակագրել է Սիլվա Հակոբյանը։
Օրերս հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր նորածին դստեր հետ։ «Իմ պստլո Սառան», — հրապարակմանը կից գրել էր նա։