Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը կրկին խոսել է «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում կատակերգու Քրիս Ռոքի հետ ունեցած տարաձայնության մասին։ Դերասանի հետ արված հարցազրույցը հրապարակվել է The Daily Show-ի յութուբյան ալիքում։
Նա նշել է, որ շոումենի հետ պատահած միջադեպն իր հանդուրժողականություն է սովորեցրել, իսկ մարդկանց՝ ավելի բարի լինել միմյանց նկատմամբ: Դերասանը ընդգծել է, որ տրավա ունեցող մարդիկ հաճախ են վիրավորում իրենց շրջապատողներին:
«Ինչպես կարող եք ենթադրել՝ սարսափելի գիշեր էր։ Այդ հարցում բազմաթիվ նրվություններ եւ բարդություններ կան: Բայց ի վերջո, ես շփոթվեցի, հասկանու՞մ եք: Այդ գիշեր ինչ-որ բան անհանգստացնում էր ինձ: Դա չի արդարացնում իմ պահվածքը, բայց ես կրկին վերածվեցի մի փոքրիկ տղայի, ով տեսնում էր, թե ինչպես է հայրը ծեծում մորը: Այդ ամենը այդ պահին կուտակվեցին պարզապես, սակայն դա այն մարդը չէ, որը ես ուզում եմ լինել»,- ասել է Սմիթը։
Հիշեցնենք, որ մարտի վերջին կայացած «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ, հաղորդավար Քրիս Ռոքը անհաջող կատակ էր արել Սմիթի կնոջ մասին՝ մատնանշելով կնոջ «զարմանալի, շատ կարճ սանրվածքը». Սմիթի կինը ալոպեկիա ունի, ինչի հետեւանքով էլ նրա վարսերը թափվում են։ Ռոքը նրան համեմատել էր «Ջի Էյ Ջեյնի» նկարի հերոսուհու հետ։ Դրանից հետո Սմիթը բարձրացել էր բեմ, հարվածել նրա դեմքին ու բղավել, որ չհամարձակվի կատակներ անել իր կնոջ մասին։