70 տարեկանում մահացել է ամերիկացի կինոռեժիսոր, «Կիբորգ» եւ «Կապիտան Ամերիկա» (1990) ֆիլմերի հեղինակ Ալբերտ Պյունը։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Կինոռեժիսորը մահացել է նոյեմբերի 26-ին Լաս Վեգասում։ Մի քանի տարի առաջ նրա մոտ ախտորոշվել էր ցրված սկլերոզ եւ դեմենցիա։ Ռեժիսոր Սինտիա Կուրնանի կնոջ խոսքով՝ նրա մահից մի քանի ամիս առաջ ռեժիսորի վիճակը խիստ վատացել է։
«Նրա կողքին նստած էի մինչեւ նրա վերջին շունչը։ Թվում էր, թե Ալբերտը ուսերից գցեց աշխարհի ծանրությունը»,- պատմել է Պյունի կինը։
Ռեժիսորի դեբյուտային աշխատանքը եղել է «Սուրը եւ կախարդը» ֆիլմը, որը էկրաններ է բարձրացել 1982 թվականին։ Կինոռեժիսորը նաեւ աշխատել է սուպերհերոս Կապիտան Ամերիկայի մասին Marvel կոմիքսների առաջին լիամետրաժ ֆիլմի ադապտացիայի ստեղծման վրա (1990), ինչպես նաեւ «Կիբորգ» եւ այլ նախագծերի վրա։
Իր կարիերայի ընթացքում Պյունը համագործակցել է այնպիսի հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Ժան-Կլոդ Վան Դամը, Քրիստոֆեր Լամբերտը, Սնուփ Դոգը, Չարլի Շինը, Քրիս Քրիստոֆերսոնը եւ այլք։