Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում հրապարակված կադրում դերասանուհին կրում է կաշվե բաճկոն։ Նրա մազերը հավաքված են, վառ ու ընդգծված շպարով է։ Հրապարակմանը կից դերասանուհին մեջբերել է Գուստավ Ֆլոբերին՝ գրելով․ «Կինը երիտասարդ է այնքան ժամանակ, քանի դեռ նրան սիրում են»:
Օրերս հրապարակված լուսանկարում դերասանուհին ծաղկային պրինտով զգեստ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, նուրբ շպարով էր։ «Ես ունեմ իմ աշխարհը․․․ այնտեղ սերն է իշխում…», — հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր Ծովինարը։