Մադրիդի «Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն հայտարարել է, որ երբեք չեն դիտարկել ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու հարցը։
«Ժոաու Ֆելիշը հաջողության կհասնի «Աթլետիկոյում», իսկ Մբապեն երբեք մեզ հետաքրքիր չի եղել, նույնիսկ, եթե ամեն թիմ էլ կարողանար նրան ձեռք բերել»,- Սերեսոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Ֆրանսիական մամուլը գրել էր, որ Մբապեն դժգոհ է ՊՍԺ-ի ղեկավարությունից եւ մտադիր է փոխել ակումբը։