Ջենիֆեր Լոպեսը էկրաններ է վերադառնում նոր ֆիլմով, որը կոչվում է Shotgun Wedding (Հասանիք որսորդական հրացանով): Ֆիլմի առաջին թրեյլերը հրապարակել է Prime Video սթրիմինգային ծառայությունը:
Սցենարի համաձայն՝ զույգը հարսանիքը կազմակերպում է հեռավոր կղզում, որտեղ էլ արարողության ընթացքում անհայտ անձինք նրանց պատանդ են վերցնում եւ զույգն անում է ամեն բան՝ իրենց հարսանիքն իրականություն դարձնելու եւ հյուրերի անվտանգությունն ապահովելու համար:
Ֆիլմում նկարահանվել են Ջոշ Դյուամելը, Լենի Կրավիցը եւ Ջենիֆեր Քուլիջը: Ռեժիսորը՝ Ջեյսոն Մուրն է:
Սկզբում գլխավոր հերոսին մարմնավորելու համար ընտրվել է Արմի Համերը, սակայն բռնության եւ ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքներից հետո դուրս է եկել նախագծից:Ֆիլմը էկրաններ կբարձրանա 2023 թվականի հունվարի 27-ին: