Մեծ Բրիտանիայում սկսվել են «Մատանիների տիրակալը. Ուժի օղակները» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, որի իրադարձությունները ծավալվում են «Հոբիթ եւ Մատանիների տիրակալ» սագայում նկարագրված իրադարձություններից հազարավոր տարիներ առաջ։
«Հանդիսատեսը տեսել է միայն մեկ պատմություն. սակայն մատանիներ շատ կային, եւ հիմա մենք կխոսենք դրանց մասին », — ավելի վաղ Variety-ին տված հարցազրույցում ասել էին շոուներ Ջոն Դ. Փեյնը եւ Պատրիկ Մակքեյը:
Հայտնի է, որ նոր եթերաշրջանում նոր կերպար կհայտնվի՝ Սիրդանը, ամենահին ու ամենաիմաստուն էլֆերից մեկը, սակայն դեռուս հայտնի չէ, թե ով է մարմնավորելու այն
Հիշեցնենք, որ առաջին եթերաշրջանը նկարահանվել է Նոր Զելանդիայում, իսկ երկրորդի նկարահանումները տեղափոխվել են Մեծ Բրիտանիա՝ հարմարությունից ելնելով: