7-րդ երեխայի ծնունդ՝ երկու տարբեր ընտանիքներում

Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը սեպտեմբերի 29-ին, լույս աշխարհ է եկել Մոսինյանների ընտանիքի 7-րդ տղան: Փոքրիկը ծնվել է 4.4 կգ քաշով, 52 սմ հասակով: 

ԲԿ-ից NEWS.am Medicine-ին հայտնում են, որ Մոսինյան ընտանիքի ավագ որդին 14 տարեկան Սարիբեկն է՝ դյուցազնագրքի ավելի քան 10 ռեկորդների հեղինակ: 

7 որդի լույս աշխարհ բերած մայրիկի ցանկությունը մեկն է՝ տղաները մեծանան խաղաղ երկնքի տակ: Փոքրիկի անունը ընտանիքում դեռ չեն որոշել, հայրն ասում է՝ ընտրությունը բարդ է, քննարկումներին մասնակցում են նաեւ փոքրիկի եղբայրները: 

Հետաքրքրական է, որ միաժամանակ 7-րդ երեխայի ծնունդն են տոնում նաև վանաձորցի Հովհաննիսյանների ընտանիքում: 

2850 գրամ քաշով ծնված փոքրիկը Հովհաննիսյանների ընտանիքի 4-րդ տղան է: Տանը նրան սպասում են 3 քույրերն ու 3 եղբայրները: 

Նորածինների ծնունդն ընդունել է Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Նելլի Միրզոյանը, մանկաբույժը մարզի գլխավոր նեոնատոլոգ Լիլիթ Կարաքեշիշյանն է: 

Comments (0)
Add Comment