Գիտնականները ցիտրուսային մրգերում 8 նոր բնական քաղցրացուցիչներ են հայտնաբերել

Ցիտրուսային մրգերում հայտնաբերված ութ նոր քաղցրացուցիչները կարող են օգտագործվել սննդամթերքի եւ զովացուցիչ ըմպելիքների մեջ շաքարի պարունակությունը նվազեցնելու համար, հայտարարել են գիտնականները՝ նշելով, որ դրանք կարող են նույնիսկ նվազեցնել շաքարախտի առաջացման վտանգը:

Ֆլորիդայի համալսարանի գիտնականներն ասել են, որ գրեյպֆրուտի, մանդարինի եւ քաղցր նարինջի վրա փորձարկումներից հետո իրենք միացություններ են գտել, որոնցից յոթը բոլորովին նոր են։ Մեկ այլ հայտնաբերված քաղցրացուցիչ օգտագործվում է Ճապոնիայում, իսկ սինթետիկ տարբերակը նախկինում հայտնի էր:

Քաղցրացուցիչները հաճախ որպես մթերքներում շաքարի եւ կալորիականության պարունակությունը նվազեցնելու միջոց են օգտագործվում՝ պահպանելով քաղցր համը, ինչը կարող է օգնել քաշի կորստին:

Սակայն որոշ գիտնականներ նախազգուշացնում են, որ քաղցրացուցիչները, ինչպիսիք են ասպարտամը եւ ստեւիան դիետիկ գազավորված ըմպելիքների մեջ, կարող են մեծացնել ավելորդ քաշի, շաքարախտի եւ նույնիսկ սրտի կաթվածի վտանգը:

Journal of Agricultural and Food Chemistry ամսագրում հրապարակված հոդվածում փորձագետներն ասում են, որ իրենց հայտնագործությունը լայն հնարավորություններ է բացում նոր քաղցրացուցիչների որոնման համար:
Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են ցիտրուսային բույսերի տասնմեկ տարբեր սորտերի պտուղները:

Նրանցից յուրաքանչյուրը ընտրովի է բուծվել որոշակի համի եւ առանձնահատուկ հատկությունների համար, ինչպիսիք են դիմադրությունը ցրտին: Փորձարկման արդյունքում ութ քաղցրացուցիչ է հայտնաբերվել, որոնցից միայն մեկն էր նախկինում հայտնի։ Յոթ նոր քաղցրացուցիչներն են էրիոդիկտյոլը, հեսպերետինը, ADMF-ը, DAME-ն, հերնանդուլցինը, 4B-հիդրօքսիգերնանդուլցինը եւ պերիլալդեհիդը: Մյուսը oxime V-ն էր՝ քաղցրացուցիչ, որն օգտագործվում էր որոշ մթերքների մեջ Ճապոնիայում, ինչը դարձել է բնության մեջ դրա հայտնաբերման առաջին դեպքը: Ավելի վաղ այն ​​հայտնի էր միայն որպես քաղցրացուցիչ, որը կարելի էր ստանալ լաբորատորիայում: Ընդ որում, նշվում է, որ նոր քաղցրացուցիչները 2-րդ տիպի շաքարախտի կամ ճարպակալման ռիսկի վրա դրանց ազդեցության տեսանկյունից դեռ չեն փորձարկվել։

Comments (0)
Add Comment