Ո՞ր մթերքների եւ դեղերի համադրումն է վտանգավոր

Դեղերի հետ որոշ մթերքների օգտագործումը կարող է մահացու վտանգավոր լինել մարդու համար, Москва 24-ին ասել է բժիշկ-էնդոկրինոլոգ, սննդաբան Իրինա Կալինինան։

Ինչպես բացատրել է մասնագետը, երբ դեղերը հայտնվում են օրգանիզմում, դրանք փոխգործակցում են այն մթերքների հետ, որոնք մենք օգտագործում ենք սննդի մեջ։ Սննդաբանը նշել է, որ, օրինակ, թթու բանջարեղենային եւ մրգային հյութերը նվազեցնում են հակաբիոտիկների, ուռուցքների դեմ դեղերի եւ երկաթի պարունակությամբ դեղանյութերի ազդեցությունը։

Իսկ հակակոագուլյանտների օգտագործման դեպքում, որոնք նշանակվում են թրոմբոզների բուժման համար, չի կարելի խմել լոռամրգու հյութ։ Բանն այն է, որ այդ դեղերի բաղադրության մեջ կան հակաօքսիդատնտեր, որոնք խախտում են գլխավոր բաղադրիչի ազդեցությունը, ինչը կարող է հանգեցնել արնահոսության։

Բժիշկը նաեւ նշել է, որ արյան մակարդելիությունը նվազեցնող դեղեր ընդունելիս խորհուրդ չի տրվում օգտագործել К վիտամինով հարուստ մթերքներ՝ վարունգ, սոյա, լոբի, հազարի կանաչ տերեւներ, կաղամբ, սպանախ եւ եղինջ։

Երկաթի պարունակությամբ դեղերի ակտիվությունը նվազեցնում են կաթնամթերքները, սուրճը, թեյը, ընկույզները, ցորենի հացը եւ կորեկի ապուրը, իսկ տետրացիկլիդների խմբի հակաբիոտիկներով բուժման ժամանակ սննդաբաժնից պետք է բացառել ապխտած մթերքները։ Հակառակ դեպքում բարձրանում է քաղցկեղածին միացությունների՝ նիտրոզամինների առաջացման վտանգը։

Դե, իսկ եթե հակաբիոտիկը պարունակում է լեւոմիցետին, անհրաժեշտ է պահել բարձր սպիտակուցային դիետա, քանի որ այդ դեղամիջոցը վատացնում է սպիտակուցների յուրացումը։

Comments (0)
Add Comment