Ուկրաինացի հայտնի երգիչ Մաքս Բարսկիխը, ով դեկտեմբերի 10-ին մենահամերգ էր նախատեսել Բաքվում, չեղարկել է իր ելույթը։
«Որոշել ենք չեղարկել Ադրբեջանում կայանալիք համերգը։ Ցանկացած երկիր, որն ինքն իրեն ագրեսիա է թույլ տալիս այլ պետության դեմ, իմ համերգների համար հարմար վայր չէ»,- գրել է արտիստը։
Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Մաքս Բարսկիխը ակտիվորեն խոսել է Ռուսաստանի ու ռուսների դեմ, ինչպես նաեւ հայտարարել, որ այլեւս ռուսերեն չի խոսելու։