Կակաոյի էքստրակտը ոչ մի օգուտ չի տալիս տարեցների առողջությանը, ի տարբերություն մուլտիվիտամինների

Նոր հետազոտության շրջանակներում, որը մասամբ ֆինանսավորվել է շոկոլադ արտադրող Mars Inc.-ի հետազոտական ​​ստորաբաժանման կողմից, տարեց մարդկանց համար ոչ մի օգուտ չի հաստատվել կակաոյի էքստրակտի հավելումների օգտագործումից՝ չնայած նախորդ հետազոտություններին, որոնք ցույց են տվել, որ այն կարող է բարելավել մտածողությունը եւ դատողությունները։

Այնուամենայնիվ, հետազոտողները պարզել են, որ տարեցները կարող են բարելավել իրենց մտավոր գործունեությունը եւ պաշտպանել ճանաչողական անկումից ամեն օր մուլտիվիտամինների օգնությամբ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer’s & Dementia: Journal of the Alzheimer’s Association ամսագրում:

Նոր հետազոտության մեջ Հյուսիսային Կարոլինայի Ուեյք Ֆորեստի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները, Բոստոնի Բրիգամ կանանց հիվանդանոցի հետ համատեղ, երեք տարի շարունակ հետեւել են 65 տարեկան եւ ավել մեծ տարիքի 2200 մարդկանց:

Հետազոտողներն այն եզրակացության են հանգել, որ մարդիկ, ովքեր ամեն օր մուլտիվիտամիններ են ընդունում, «ճանաչողական ֆունկցիայի վիճակագրորեն զգալի բարելավում» են ունեցել:

Մասնավորապես, նրանք հաշվարկել են, որ երեք տարի ամեն օր մուլտիվիտամինային հավելումների ընդունումը դանդաղեցրել են ճանաչողական անկումը մոտ 60 տոկոսով կամ մոտ 1.8 տարով:

Գիտնականները նշում են, որ օգուտները «համեմատաբար ավելի ցայտուն» են եղել սուր սրտանոթային հիվանդություն ունեցող հետազոտության մասնակիցների մոտ, ինչը կարեւոր է, քանի որ այդ մարդիկ արդեն իսկ ճանաչողական խանգարումների եւ ճանաչողական անկման զարգացման ռիսկի են ենթարկված:

Ասոցիացիայի տվյալներով՝ երկրում Ալցհեյմերի հիվանդությամբ ավելի քան 6.5 միլիոն ամերիկացի է ապրում, եւ յուրաքանչյուր երրորդ տարեց մարդ մահանում է այդ հիվանդությունից կամ դեմենցիայի այլ ձեւից:

Comments (0)
Add Comment