«Ալաշկերտի» կազմը համալրել է 18-ամյա կիսապաշտպան Նարեկ Մանուկյանը, հաղորդում է երեւանյան թիմի մամուլի ծառայությունը։
Ռուսական «Կալուգայից» «Ալաշկերտ» տեղափոխված ձախ եզրայինը հանդես է եկել նաև «Ռոստովի» երկրորդ թիմում:
Մանուկյանը 11 հանդիպում է անցկացրել Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականում, որի կազմում մասնակցել է նաև Եվրոպայի առաջնության Էլիտ ռաունդի հանդիպումներին: