92 տարեկանում մահացել է ֆրանսիացի ռեժիսոր, դերասան եւ պրոդյուսեր Ժան-Լյուկ Գոդար, հայտնում է Liberation-ը՝ վկայակչելով հարազատներին:
Ժան-Լյուկ Գոդարը ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 3-ին Փարիզում՝ բժիշկ հոր եւ բանկիր մոր ընտանիքում։ 1949 թվականին ընդունվել է Սորբոնի համալսարան եւ սկսել սովորել մարդաբանություն։ Մեկ տարի անց Գոդարը սկսել է հրատարակել կինոգիտության իր հոդվածները, իսկ 1954 թվականին, կարճամետրաժ ժապավենով, իր դեբյուտը կատարել որպես ռեժիսոր։
1960 թվականին ռեժիսորը ներկայացրել է իր առաջին «Առանց շունչը» գեղարվեստական ֆիլմը՝ Ժան Պոլ Բելմոնդոյի եւ Ջին Սեբերգի մասնակցությամբ։ Ֆիլմը յուրահատուկ էր նրանով, որ Գոդարը սցենարը ներկայացրել էր դեռեւս նկարահանումից առաջ, իսկ նկարահանման հրապարակում դերասանները կարող էին փոխել երկխոսություններ:
Գոդարի կատարած աշխատանքը նպաստել է համաշխարհային կինոյի զարգացմանը: Նրա աշխատանքները, ընդհանուր առմամբ, ներառուկմ են 130 ֆիլմ, որոնցից են «Արհամարհանքը» (1963 թ.), «Օտարների բանդան» (1964 թ.), «Խելագար Պիեռոն» (1965 թ.) եւ շատ ուրիշ ֆիլմեր։