Պարուհի, «Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը կիսվել է նոր ջերմ լուսանկարներով, որում պատկերված է ամուսնու հետ։
Կադրում պարուհին կրում է վարդագույն վերնաշապիկ, որը համադրված է նույն երանգի փայլուն ականջողերի հետ: Վարսերն արձակված են, դիմահարդարումը մեղմ, սակայն արտահայտիչ: Ամուսինեը կրում է սեւ շապիկ եւ մոխրագույն սպորտային բաճկոն: Վիկան լուսանկարին կից սրտի պատկեր է տեղադրել:
Բազմաթիվ հետեւորդներ եւ հայտնիներ լուսանկարի մեկնաբաություններում շնորհավորել են պարուհու ամուսնուն՝ տարեդարձի առթիվ: «Ծնունդդ շնորհավոր ամենաալաաավ Պետո: Մենք քեզ շատ ենք սիրում» , — գրել է երգչուհի Մարի Ավանեսյանը:
Ավելի վաղ պարուհին ինստագրամյան հրապարակմամբ սիրո խոսքեր էր ուղել դստերը: Կադրում Վիկա Մարտիրոսյանը պատկերված էր դստեր՝ Նանուլի հետ։ Մայր ու դուստր ջերմ գրկախառնված էին, նրանք սպորտային հանդերձանքով էին։ «Դու իմ հպարտությունն ես: Իմ խելացի աղջիկն ես: Սիրում եմ քեզ աշխարհում ամեն ինչից շաաաատ։Ծնունդդ շնորհավոր @nanulofficial», — մակագրել էր երիտասարդ մայրիկը։