Պետրսյանի կինը կաթիլայինին միացված լուսանկարներով վախեցրել է հետևորդներին

Տատյանա Բրուխունովան վախեցրել է հետեւորդներ կաթիլայինի լուսանկարով։ Բազմաթիվ հարցերից հետո նա հանգստացրել է օգտատերերին՝ նշելով, որ Էսսենտուկիի առողջարանում է:

«Ես առողջարան եմ եկել, սա Էսսենտուկին է: Ճիշտ կլինի այստեղ գալ երկու շաբաթով, սակայն ես ընդամենը մեկ շաբաթ կլինեմ, ուրախ եմ դրա համար։ Իմ ծրագիրը շատ հագեցած է, եկել եմ հստակ խնդիրներ լուծելու… Հուսով եմ, որ կկարողանամ այստեղ ինձ մի փոքր ավելի լավ զգալ»,- գրել է Տատյանան։

Ավելի վաղ համացանցում հետեւորդներն անհանգստանում էին Եվգենի Պետրոսյանի առողջությամբ՝ կասկածելով, որ կատակերգուն ոտքերի հետ կապված խնդիրներ ունի։ Պետրոսյանը հերքել էր վերոնշյալ լուրը:

Comments (0)
Add Comment