Սվետլանա Լոբոդան հայտարարել է Երեւանում կայանալիք համերգի մասին

Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան հայտարարել է նոր բարեգործական շրջագայության մասին, որի շրջանակում ելույթ կունենա Երեւանում: Այս մասին երգչուհին հայտնել է իր տելեգրամյան ալիքում, ըստ որի համերգը կկայանա հոկտեմբերի 18-ին:

Ելույթներ են նախատեսվում նաեւ ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում, Տալինում, Ալմաթայում, Կլայպեդայում եւ Տաշքենդում:

«Սիրելինե՛րս, հայտարարում եմ մեր հանդիպման նոր ամսաթվերը: Այսօր մենք բոլորս ստիպված ենք ցրվել աշխարհով մեկ՝ հեռանալով մեր տներից, ուստի յուրաքանչյուր համերգ՝ այս դժվարին ժամանակաշրջանը միասին ապրելու հնարավորություն է», — գրել է երգչուհին:

Comments (0)
Add Comment