Երգչուհի Լիլուն իր ինստագրամյան էջի Stories բաժնում հրապարակումներ է արել`ցույց տալով, թե ինչպես է որդին հայերեն սովորում:
Տեսանյութերում, ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհու որդին`Ռոբերտը, նստած է սեղանի դիմաց եւ սովորում է հայոց այբուբենը: Տեսանյութերից մեկում Ռոբերտը մորը խնդրում է իր գրածը նկարել եւ ուղարկել հորը: «Ուղարկիր պապային: Կասի շատ ապրես տղաս ու պաչիկ կտա», — տեսանյութերում ասում է Ռոբերտը:
Օրերս Լիլուն ընտանեկան ջերմ լուսանկար էր տեղադրել սոցիալական ցանցի իր էջում: Կադրում Լիլուն կրում էր սեւ բլուզ։ Նա հավաքել էր մազերը, նախընտրել էր նվազագույն շպար։ «Իմ երջանկության մեխանիկան։ Ռոբի դեմքը։ Մեծ մարդ», — ջերմ լուսանկարը մակագրել էր երիտասարդ մայրիկը։