Սեր, ընկերություն, դավաճանություն․ Նորայր Եղյանը, Մերի Մովսեսյանը, Ելենա Բորիսենկոն, Վիկտորիա Սահակյանը՝ «Երեսուն արծաթ» նոր սերիալում (ֆոտո)

Սեպտեմբերի 5-ից ATV-ով կմեկնարկի նոր հեռուստասերիալ՝ «Երեսուն արծաթ», որը սցենարիստ Անահիտ Մխիթարյանի եւ ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանի հերթական համագործակցության արդյունքն է։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անահիտ Մխիթարյանը պատմել է հեռուստադիտողին ներկայացվելիք պատմության ու մելոդրամայի մյուս կարեւոր ասելիքների մասին։

Անահիտն ու Ելենան միշտ փորձում են հետաքրքիր եւ խորհրդանշական վերնագրեր ընտրել իրենց նախագծերի համար, եւ «Երեսուն արծաթ»-ն այս առումով բացառություն չեղավ․

«Երբ նոր էինք քննարկում սյուժեն, եւ արդեն պարզ էր, որ դավաճանության մասին պիտի լինի, ես ու Ելենան, ինչպես միշտ, հետաքրքիր վերնագիր էինք փնտրում: Մեր վերջին նախգծերը տարբերվել էին իրենց վերնագրերով` «Ծաղիկներ ձյան տակ», «Մեր թաղի տղերքը»․․․ Այս անգամ էլ ուզում էինք հետաքրքիր մի բան լինի, բայց միեւնույն ժամանակ մենք մեզ չկրկնեինք: Դավաճանությունը, սուտ մատնությունը միանգամից երկուսիս մոտ էլ Հուդայի դավաճանությամբ ասոցացվեց ու որոշեցինք, որ ավելի լավ վերնագիր գտնել չենք կարող»,-ասաց Անահիտն ու չշտապելով մանրամասնել սյուժեն՝ հավելեց,-«Ես հիմա կարող եմ ոովորական դարձած բառերի մի կույտ ասել, կարող եմ համոզել, որ աննախադեպ ու իր տեսակի մեջ նմանը չունեցող նախագիծ ենք անում, բայց չեմ ասի: Ես էլ, Ելենան էլ հեռու ենք գովազդի ժանրից: Կասեմ միայն, որ հեռուստադիտողի դատին ենք ներկայացնելու մի գեղեցիկ պատմություն, որտեղ կա ընկերություն, հավատարմություն, գեղեցիկ սեր, բայց ինչպես աշխարհում, այնպես էլ մեր նովելում, դրանց կողքին, ժամանակ առ ժամանակ, հայտնվելու են դավաճանությունն ու սուտը: Ինչպես միշտ,հիմա էլ կասեմ, որ մենք անկեղծ ենք մեր հեռուստադիտողի հետ, ու հույս ունենք, որ մեզ մենակ չեն թողնելու, կհետեւեն, կքննարկեն ու կգրեն մեզ իրենց դրական եւ բացասական կարծիքները»:

Այս շրջանում սերիալի նկարահանումները բուռն ընթացքի մեջ են։ Հեռուստադիտողը ֆիլմում կտեսնի արդեն իսկ ծանոթ ու հարազատ դարձած դերասանների։ Գլխավոր հերոսներին մարմնավորում են Մերի Մովսեսյանը, Նորայր Եղյանը, Վիկտորյա Սահակյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Ռուզան Վիթը, Ելենա Բորիսենկոն, Անահիտ Ղուկասյանը, Հակոբ Տեր-Վարդանյանն ու այլք:

Comments (0)
Add Comment