Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, ֆուտբոլային մեկնաբան Գարի Լինեկերը թվիթերյան գրառումով արձագանքել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորեկ, 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հեթ-տրիկին «Նոթինգեմ Ֆորեսթի» դեմ Անգլիայի առաջնության 5-րդ տուրի խաղում։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության էր հասել 6:0 հաշվով։
Էրլինգ Հոլանդը Պրեմիեր լիգայի առաջին 5 տուրերում խփել է 9 գոլ։
«Այս տեմպով Էրլինգ Հոլանդը Ալան Շիրերի ռեկորդը Հարի Քեյնից շուտ կգերազանցի»,- կատակել է Լինեկերը։
Շիրերը Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 260 գոլ։ «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քյենը խփել է 187 գոլ եւ երրորդ տեղում է։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Էվերտոնի» նախկին հարձակվող, անգլիացի Ուեյն Ռունին է՝ 208 գոլ։