Բեն Աֆլեքի նախկին ընկերուհին`Անա դե Արմասը հայտնվել է L’Officiel ամսագրի շապիկին

Դերասանուհի Անա դե Արմասը լուսանկարվել է իտալական L’Officiel ամսագրի համար եւ հարցազրույց տվել: Այս մասին հաղորդվում է ամսագրի պաշտոնական կայքում:

Բեն Աֆլեքի նախկին սիրելին ամսագրի շապիկին է հայտնվել Louis Vuitton ապրանքանիշի ոսկեգույն ձեռագործ վերնաշապիկով: Համարի թողարկումը համընկել է դերասանուհու մասնակցությամբ ֆիլմի էկրաներ բարձրանալու հետ, որում նա մարմնավորում է Մերլին Մոնրոյին:

«Ես Մերլին Մոնրոյին եւ նրա ֆիլմերին ծանոթ լինելով չեմ մեծացել եւ հպարտ եմ, որ Էնդրյուն վստահել է ինձ, եւ ես նման հնարավորություն եմ ունեցել: Կարծում եմ յուրաքանչյուրը հպարտ կլիներ`անկախ նրանից`կուբացի է, թե ամերիկացի »,- հարցազրույցի ընթացքում ասել է Արմասը:

Comments (0)
Add Comment