Թուրինի «Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել անգլիական «Աստոն Վիլայի» եւ Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Դուգլաս Լուիսին, հաղորդում է Sky Sports Italia-ը։
Այս մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է չորս հանդիպման, խփել մեկ գոլ։ Նրա ծառայություններով հետաքրքրված է նաեւ իտալական «Միլանը»։
Transfermarkt.com-ը Դուգլաս Լուիսի տրանսֆերային արժեքը գնահատում է 38 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրն «Աստոն Վիլայի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։