Հայտնի ռոքեր Օզի Օսբորնը պատմել է, որ մտադիր է կնոջ հետ վերադառնալ հայրենիք՝ Մեծ Բրիտանիա։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Օզի եւ Շերոն Օսբորնների՝ Observer ամսագրին տված հարցազրույցին։
«Այստեղ ամեն ինչ <…> ծիծաղելի է: Ես հոգնել եմ, որ ամեն օր սպանում են մարդկանց: Աստված գիտի, թե դպրոցներում կրակոցներից քանի մարդ է գնդակահարվել»,- ասել է նա։
Կատարողի խոսքով՝ ինքը չի ցանկանում հուղարկավորվել հոլիվուդյան շատ հայտնիների նման Կալիֆորնիայի Ֆորեսթ Լոն գերեզմանատանը։
«Ես չեմ ուզում մեռնել Ամերիկայում: Ես չեմ ուզում հուղարկավորվել Ֆորեսթ-Լոնում», — հայտարարել է նա:
Բիրմինգհեմի բնակիչը հավելել է, որ լինելով անգլիացի՝ ցանկանում է վերադառնալ հայրենիք, եթե անգամ կինն ասեր, որ տեղափոխվում են Տիմբուկտու, նա կհամաձայներ։