Այսօր երգչուհի Արմինկայի ծննդյան օրն է։
Իր ինստագրամյան էջում երգչուհին նոր տեսանյութ է հրապարակել, որում երեկոյան շքեղ կերպարում է։ Նա կրում է բաց երանգի, ուսը բաց երկարափեշ զգեստ, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Արմինկայի մազերն արձակված են, ընդգծված շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում խոշոր ականջօղերը։ «Ու հենց այս տրամադրությամբ էլ դիմավորում եմ 49-ս», — հրապարակումը մակագրել է նա։
Օրեր առաջ տեղադրված կադրում Արմինկան կրում էր հետաքրքիր նախշերով բլուզ, որը համադրել էր ջինսե տաբատի հետ։ Նրա մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ակնոցը։ Լուսանկարներից մեկում էլ Արմինկան պատկերված էր քրոջ եւ որդու հետ։ «Իմ կյանքի ամենասիրուն առավոտներից էր այսօր: Առավոտյան 6:12-ին դիմավորում էինք արևածագը՝ թռչնի բարձրությունից», — գրել էր երգչուհին։