Ռուս երգչուհի Մանիժայի լուսանկարը, որը պետք է լիներ «Ալեքսանդրյան ամրոցի» կազակական մշակույթի փառատոնի գլխավոր հյուրը, չի հրապարակվել Կրասնոդարի «Собака.Ru» ամսագրի շապիկին։
Ամսագրի թողարկումը գնացել է տպագրության, բայց ի վերջո չի տպվել։ Ամսագիրը տպագրությունից հանելու որոշումը բացատրվում էր նրանով, որ Մանիժան հայտնվել է արտիստների սեւ ցուցակում, որոնք քննադատել են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը։
Սակայն արտիստների սեւ ցուցակը պաշտոնապես չի հաստատվել։ Որոշ լրատվամիջոցներ գրել են, որ նման գաղտնի ցուցակները հասնում են համերգների կազմակերպիչներին եւ այլ կազմակերպություններին, սակայն դրանք խորհրդատվական բնույթ են կրում։