Ուկրաինացի երգչուհի եւ քաղաքական գործիչ Անաստասիա Պրիխոդկոն Վերա Բրեժնեւային եւ նրա ամուսնուն՝ Կոնստանտին Մելաձեին դավաճաններ է անվանել։ Ինչպես հայտնում է mk.ru-ն, ուկրաինական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ արտիստուհին կոչ է արել նրանց ընդգրկել Ուկրաինայի սեւ ցուցակում։
Պրիխոդկոյի խոսքով՝ ամուսինները պետք է զրկվեն բոլոր կոչումներից ու մրցանակներից, ինչպես նաեւ խլեն Ուկրաինայում գտնվող նրանց ողջ ունեցվածքը։ Կատարողի խոսքով՝ Բրեժնեւան դավաճանել է հայրենիքին դեռ 2014 թվականին եւ սկսել է ելույթ ունենալ «ագրեսիվ ռուսների համար»։
Պրիխոդկոն բացատրել է, որ Անի Լորակը եւ Սվետլանա Լոբոդան նույնպես պետք է ներառվեն Ուկրաինայի արտիստների սեւ ցուցակում։