Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությանն ու մարզչական շտաբին մտահոգել է թիմի հարձակվողներ, բրազիլացի Նեյմարի եւ ֆրանսիացի Կիլիան Մբապեի լարված հարաբերությունները։
«Մոնպելիեի» հետ Ֆրանսիայի առաջնության հանդիպումից (5:2) հետո Նեյմարը սոցիալական ցանցերում հավանել էր երկու գրառում՝ 11-մետրանոցների իրացումը բացառապես Մբապեի վերապահելու վերաբերյալ դժգոհությամբ։
Ֆրանսիական մամուլը նաեւ գրել էր, որ Մբապեն ակումբի ղեկավարությանը խնդրել է վաճառել Նեյմարին։
Ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը կանցկացնի հանդիպում Մբապեի եւ Նեյմարի հետ եւ կքննարկի լարվածության պատճառները, հաղորդում է L’Équipe-ը։
Մբապեն ու նրա ներկայացուցիչները կարծում են, որ դա Նեյմարի խնդիրն է, եւ իր մասնակցությամբ քննարկման անհրաժեշտություն չկա։