Մահացել է Բեռլինի պատին Բրեժնեւի համբույրի գրաֆիտիի հեղինակը

63 տարեկանում մահացել է ռուս նկարիչ Դմիտրի Վրուբելը, ով Խորհրդային Միության գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնեւի եւ ԳԴՀ առաջնորդ Էրիխ Հոնեկերի համբույրի հայտնի գրաֆիտիի հեղինակն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է լրագրող Քսենիա Լարինան։

Վրուբելը 63 տարեկան էր։ Ըստ Լարինայի՝ նկարիչը վարակված է եղել COVID-19։

Բրեժնեւի եւ Հոնեկերի համբույրով հայտնի գրաֆիտին Բեռլինի պատի պահպանված հատվածի վրա ստեղծվել է Վրուբելի կողմից 1990 թվականին։

Comments (0)
Add Comment