Ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին պաշտոնապես ստացել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող կին աստղի կարգավիճակը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Հաղորդվում է, որ դերասանուհին 12,5 միլիոն դոլար է վաստակել «Բարբի» ֆիլմում իր դերի համար: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2023 թվականի հունիսի 21-ին։ Սյուժեի մանրամասները գաղտնի են պահվում։
Ռոբիի նախկին հոնորարը 10 միլիոն դոլար էր, որը դերասանուհին ստացել է չարագործ Հարլի Քուինի դերի համար։