Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու՝ փոքրիկ Միքայելի հետ։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սոֆյան ամուր ու ջերմ գրկել է որդուն։ Նա կրում է սպիտակ վերնաշապիկ, սեւ տաբատ։ Դերասանուհու մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Ես ու կոալաս», — հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։
Օրերս հրապարակված կադրերում Սոֆյան սպիտակ հագուստ էր կրում, որը համադրել էր գլխաշորի հետ։ Դերասանուհու մազերն արձակված էին, նա բնական շպարով էր։ «Ուրիշ իրականություն»,- հրապարակումը մեկնաբանել էր նա՝ նշելով, որ լուսանկարն արվել է Թեհրանում։