«Ուզում եմ քեզ միշտ երջանիկ տեսնեմ»․ Արմեն Պետրոսյանի շնորհավորանքը դստեր տարեդարձին

Դերասան, պրոդյուսեր, հումորիստ Արմեն Պետրոսյանն ընտանիքի հետ ժամանել է Հայաստան, որտեղից հետեւորդների հետ պարբերաբար կիսվում է լուսանկարներով ու տեսանյութերով։

Իր միկրոբլոգում տեղադրված նոր ընտանեկան կադրում դերասանը պատկերված է ավագ դստեր՝ Էլինայի հետ, ում ծննդյան օրն է այսօր։ «Ծնունդդ շնորհավոր, իմ հրաշք։ Ուզում եմ քեզ միշտ տեսնեմ երջանիկ։ Սիրում եմ քեզ շաաատ», — հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Արմենը։

Օրեր առաջ «Ինստագրամ» սոցիալական հարթակում հրապարակված տեսանյութում Արմենը պատկերված էր սիրելիի հետ։ Ամուսինները գտնվում էին Կասկադում։ Դերասանը հրապարակումը չէր մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին կատարել։

Comments (0)
Add Comment