Variety-ն հոդված է հրապարակել հոլիվուդյան դերասանների ներկայիս աշխատավարձերի մասին։ Ցուցակի առաջին տեղում Թոմ Քրուզն է, որը «Թոփ Գան․ Մեւերիկ»-ի համար ստացել է առնվազն 100 միլիոն դոլար։
Ֆիլմի նկարահանման համար Քրուզը պահանջել է ընդամենը 12-14 միլիոն դոլար, սակայն վարձավճարների համար բոնուսներ են նախատեսված նրա պայմանագրում։ Մինչ այժմ կինոնկարի շարունակությունն ամբողջ աշխարհում հավաքել է 1,2 միլիարդ դոլար, ինչի պատճառով էլ Քրուզի վարձավճարը կտրուկ աճել է:
Ցանկում ընդգրկված են նաեւ Ուիլ Սմիթը (35 միլիոն դոլար), Լեոնարդո Դի Կապրիոն եւ Բրեդ Փիթը (30 միլիոն դոլար), Խոակին Ֆենիքսը (20 միլիոն դոլար) եւ այլն։
Կանանց շրջանում ամենաբարձր աշխատավարձը պահանջել է Մարգո Ռոբին (12,5 մլն դոլար «Բարբի» ֆիլմի համար): Ցուցակում են նաեւ Միլի Բոբի Բրաունը, Ջեյմի Լի Քերթիսը եւ Անյա Թեյլոր-Ջոյը: