Հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով․ Լեդի Գագան խոստովանել է, որ ցանկանում է ավարտել կարիերան

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան հայտնել է, որ ցանկանում է ավարտել կարիերան հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

«Կար ժամանակ, երբ մտածում էի, որ երբեք բեմ չեմ վերադառնա։ Այնքան տխուր էի, որ ցավալի մղձավանջից բացի ոչինչ չտեսա»,- կիսվել է Գագան։

Երգչուհին հավելել է, որ իր երկրպագուների աջակցությունն ու սերն օգնել են իրեն շարունակել երաժշտական ​​կարիերան։ Գագան ընդգծել է, որ այժմ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չունի։ «Ես հաղթահարեցի իմ մղձավանջը սիրով, աջակցությամբ, վստահությամբ, ճշմարտությամբ, քաջությամբ, տաղանդով եւ նվիրումով: Անչափ շնորհակալ եմ»,- հայտնել է երգչուհին։

2017 թվականին երգչուհու մոտ ֆիբրոմիալգիա է ախտորոշվել։ Հիվանդությունը բնութագրվում է ոսկրա-մկանային կառույցների սուր ցավերով։ 3 տարի անց արտիստուհին խոսել է դեպրեսիայի եւ ինքնասպանության ցանկության մասին։

Comments (0)
Add Comment