Travel Medicine and Infectious Disease ամսագրում հրապարակված վերջին հետազոտության մեջ գիտնականները կապիկի ծաղիկի վիրուսի ֆիլոգենետիկ վերլուծություն են կատարել:
Հետազոտության ընթացքում գիտնականները ֆիլոգենոմիական անալիզի օգնությամբ գնահատել են կապիկների գենոմների էվոլյուցիան եւ բազմազանությունը:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կապիկի ծաղիկի դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է ոչ էնդեմիկ երկրներում, այդ թվում՝ Իսպանիայում, Անգլիայում եւ Գերմանիայում։ Ընդ որում, գենոմային հաջորդականությունների 32.6 տոկոսը ստացվել է Գերմանիայից, իսկ 13.4 տոկոսը՝ Պորտուգալիայից։
Հետազոտության արդյունքներն ապշեցուցիչ տարբերություններ են ցույց տվել կապիկի ծաղիկի էվոլյուցիայի նախկին ուղղությունների հետ, ինչն ընդգծում է արագացված էվոլյուցիոն ուղու մաիսն վկայող աճող մուտացիոն ստորագրությունը:
Հետազոտության հեղինակները ենթադրել են, որ նշված գենոմային տատանումները կարող են պատասխանատու լինել 2022 թ. կապիկի ծաղիկի արդյունավետ փոխանցման եւ ավելացման համար: